May 6

Խնդիրներ «Տոկոսներ» թեմայից

 

Դասարանական աշխատանք

 

  1. Խանութ առաքեցին 2500 կգ լոլիկ։ Առաջին օրը վաճառեցին այդ ամբողջ ապրանքի 30%-ը։ Քանի՞ կգ լոլիկ մնաց վաճառելու։

1750

  1. Տանձի չրի զանգվածը թարմ տանձի զանգվածի 20%-ն է։ Քանի՞ կգ չիր կստացվի 350 կգ թարմ տանձից։ 

70

  1. Բարձրագույն կրթություն ունեցողների միջին աշխատավարձը 225 000 դրամ է, չունեցողներինը՝ 150 000 դրամ։ Քանի՞ տոկոսով է բարձրագույն կրթություն ունեցողների միջին աշխատավարձը ավելի բարձրագույն կրթություն չունեցողների միջին աշխատավարձից։

50%

  1. Խառատը մինչև ընդմիջում տաշեց 24 մանրակ, ինչը հերթափոխային պլանի 60%-ն է։ Քանի՞ մանրակ է տաշում խառատը մեկ հերթափոխում։

40

  1. Զբոսաշրջիկները անցան երթուղու 75%-ը, և նրանց մնում էր անցնել ևս 5 կմ։ Ինչքա՞ն է երթուղու երկարությունը։

20

  1. Միսը եփելիս կորցնում է իր զանգվածի 40%-ը։ Որքա՞ն եփած միս կստացվի 6 կգ թարմ մսից։

3,6

  1. Ակցիայի արդյունքում ապրանքների գներն իջել են 20%-ով։ Ինչքա՞ն պետք է վճարել վերնաշապիկի համար, եթե նրա սկզբնական գինը 8000 դրամ էր։

6400

  1. Ծրագրավորողի աշխատավարձը բարձրացել է 15%-ով։ Ինչքա՞ն է նոր աշխատավարձը, եթե մինչև բարձրացումը 300 000 դրամ էր։ 

345000

  1. Նորածնի քաշը 3 կգ էր։ Մեկ ամիս հետո նա կշռում էր 4 կգ 200 գ։ Քանի՞ տոկոսով է ավելացել նրա քաշը։ 

40 %

  1. Մեկը իր ունեցած գումարից 4000 դրամ նվիրաբերեց մանուկների ֆոնդին։ Ինչքա՞ն գումար ուներ այդ մարդը, եթե նվիրել է իր ունեցածի 2%-ը։

200000

Լրացուցիչ առաջադրանք

 

  1. Դպրոցում 400 աշակերտ է սովորում, որի 52%-ը աղջիկներ են։ Գտիր տղաների քանակը։ 

200

  1. Խաղողը չորացնելիս կորցնում է իր զանգվածի 70%-ը։ Ինչքա՞ն չամիչ կստացվի 80 կգ թարմ խաղողից։

24

  1. Ապրանքն արժեր 5000 դրամ։ Նրա գինը բարձրացավ  20%-ով։ Քանի՞ դրամով բարձրացավ գինը։

1000

  1. Միսը եփելիս կորցնում է իր զանգվածի 40%-ը։ Որքա՞ն թարմ միս պետք է վերցնել, որ ստացվի 6 կգ եփած միս։

10

  1. Համաձուլվածքի 40%- ը անագ է, 2%-ը՝ ոսկի, իսկ մնացած մասը՝ կապար։ Քանի՞ գրամ անագ, ոսկի և կապար կա այդ համաձուլվածքի 300 գրամում։ 

 


Posted May 6, 2024 by vikaharutyunyan in category Մաթեմատիկա 6

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*