April 8

Տիգրան 2-ի գահակալումը: ՄԵԾ Հայքի ամբողջականության վերականգնումը

Հայաստանը Արտաշես 1-ի հաջորդների օրոք: Արտաշես 1-ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա ավագ որդի Արտավազդ 1-ը (Ք.ա. 160-115 թթ.): Նրա իշխանության վերջին շրջանի մասին հայտնի է մի իրադարձություն: Հարևան պետություն Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում պատերազմ, որն ավարտվում է հայերի պարտությամբ: Պարթևները, հասկանալով, որ հայերը վրեժ կլուծեն, իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին: Քանի որ Արտավազդ 1-ը զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, որի անունը նույնպես Տիգրան էր: Continue reading