March 31

Ծրագրավորումը մեր կյանքում. անհատական նախագիծ

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ

Իրականացման ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նպատակը՝ ձեռք բերել գիտելիքներ ծրագրավորման մասին, մայրենին սովորել գործնականում

Խնդիրները` թարգմանական, հետազոտական, խմբագրական, համադրել-հակադրելու, սեփական կարծիքն արտահայտելու, հիմնավորելու կարողությունների զարգացում

Ընթացքը՝ յուրաքանչյուր մասնակից պետք է իր բլոգում հրապարակի նյութ, որտեղ կպատմի այն մասին, թե ի՞նչ դեր ունի ծրագրավորումը իր կյանքում, ինչո՞ւ է նա հետաքրքրված ծրագրավորմամբ: Այնուհետև, եթե մասնակիցն ունի ստեղծած ինչ-որ խաղ կամ կայք, անհրաժեշտ է տեղադրել հղումը :

Արդյունքում՝ տեսանյութեր, ռադիոնյութեր, պատումներ

Իմ աշխատանքը՝

Սկզբում ներկայացնեմ, թե ի՞նչ է ծրագրավորումը և ինչո՞ւ է այն այդքան կարևոր մեր օրերում:
Ծրագրավորումը մարդուն հնարավորություն է տալիս ռոբոտի հետ կապ հաստատելու և նրան հրահանգներ տալու և հենց դա է ծրագրավորման հայտնիության և կարևորության պատճառը: Ծրագրավորումը հնարավորություն է տալիս մարդկանց շփվել միմիանց հետ աշխարհի յուրաքանչյուր ծայրից, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխաններն մի քանի վարկյանում և ուրիշ մի շարք օգտակար բաներ, առանց որոնց մենք չենք պատկերացնում կյանքը:

Ծրագրավորումն իմ կյանքում

Իմ ամբողջ օրը գրեթե ծրագրավորում է, այսինքն, իմ դասերը, իմ զբաղմունքը, իմ հետաքրքրությունները: Ես ցանկանում եմ գրաֆիկ դիզայնով զբաղվել և ես վստահ եմ, որ ինձ մոտ ամեն ինչ կստացվի, որովհետև ես շատ խելացի աղջիկ եմ :


Posted March 31, 2024 by vikaharutyunyan in category Անհատական նախագիծ, Մայրենի 6

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*