December 7

Հայկական ավանդական ուտեստ

Հնում հայերը նախորդ կամ գալիք տարին խորհրդանշող մեծ գաթա էին թխում՝ զարդարելով այն երկնային լուսատուների՝ արեգակի, լուսնի, աստղերի պատկերներով: Խմորեղենը բաժանում էին 4 կամ 12 մասերի, որոնք խորհրդանշում էին տարվա եղանակները կամ ամսիները: Տարի հացի մեջ տանտիրուհին բախտագուշակ-նշան էր դնում՝ ոսկյա, արծաթյա զարդի կամ նույնիսկ հոնի, լոբու տեսքով, եւ ում որ այն բաժին էր ընկնում, համարվում էր, որ նոր տարին նրա համար հաջողությամբ է պսակվելու:
Բացի այդ՝ հնում հայերը ծիսական խմորեղեններ էին թխում՝ տիկնիկների, կենդանիների տեսքով: Եթե դրանք լավ էին ստացվում, նշանակում էր, որ գալիք տարում թխողը հաջողակ է լինելու: Ծիսական խմորեղենները ստանում էին նաեւ երեխաների պատկերներով եւ դրանք որ կնոջը որ բաժին էին ընկնում, խորհրդանշում էին գալիք տարում նրա մայրանալը:

December 7

7.12.2020

Կռահի՛ր օրինաչափությունը և ավելացրո՛ւ ևս երկու թիվ:

Ա. 1, 2, 4, 7, 11, 16, 22, 29:

Բ. 1, 1, 2, 6, 24, 120, 720, 5040:

Գ. 3, 14, 36, 69, 113, 168, 234:

Լուծի՛ր խնդիրները:

Ա.  Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 200 մ է, իսկ լայնությունը 100 մ է: Քանի՞ մետր ցանկապատ է հարկավոր հողամասը ցանկապատելու համար: Continue reading