Ի՞նչ են խոսում կոշիկներն իմ մասին

Իմ կոշիկներն ինձ ամեն օր ասում են.

-Հերիք է ինձ հագնես, որովհետև դու շատ ծանր ես ու ինձ տանջում ես: Դու ինձ չես մաքրում,մոռանում ես իմ մասին:Դու ինձ  լավ չես խնամում, այնքան ես շարժում ոտքերդ, որ ես հոգնում եմ:

 

Ծակ կոշիկը

Լինում է չի լինում մի մարդ: Մի օր այս մարդը գնում է իր այգի ու նկատեց, որ իր կոշիկներ ծակվել էին: Նա չգիտեր ինչ աներ, որովհետև եկել էր աշխատելու: Նա ուրիշ կոշիկ չուներ իր մոտ: Մտածեց, մտածեց ու սկսեց խոսել կոշիկի հետ:

-Այ կոշիկ, ախր ես հիմա ինչ անեմ, ես եկել էի աշխատելու , իսկ  դու ծակ ես, ախր , որ ես հիմա աշխատեմ հողերը  կլցվեն ոտքերս:

Կոշիկը իրեն պատասխանեց:

-Ա՛յ մարդ, ախր ես ինչ կարող եմ անել, եթե դու ինձ հագնել չես կարողանում:

Մարդը ջղայնացավ, որոշեց գնալ կոշկակարի մոտ համ իր կոշիկը սարքելու, համ էլ կոշիկին ասեղով ցավեցնելու: Նա սարքեց իր կոշիկը, ցավացրեց խեղճ կոշիկին, նա բղավում էր ամեն ծակոցից, իսկ մարդը ծիծաաղում էր: Անցան ամիսներ, բայց այս մարդը չկարողացավ աշխատել, որովհետև  կոշիկը ցավեցնում էր իր ոտքերը, մարդը լաց էր լինում, իսկ կոշիկը ծիծաղում էր: