Նամակ ձմռանը

 

 

Սիրելի ձմեռ, անկեղծ ես քեզ մի քիչ ավելի քիչ եմ սիրում, քան աշնանը, բայց մի նեղացիր ինձանից, որովհետև դու էլ քո գեղեցիկ գույներն ունես: Երբ դու գալիս ես քեզ հետ բերում ես շատ գեղեցիկ գույներ, որովհետև դու Ամանոր ես մեզ բերում,բերում ես նվերներ, Ձմեռ պապիկին, ով կատարում է մեր երազանքները: Ես քեզանից ուզում եմ երեք բան.հեռախոս, որ կարողանամ խոսեմ իմ սիրելի մարդկանց հետ,շատ մեծ տիկնիկ, որ խոսի իմ հետ ու, որ այս ձմռանը հրաշք կատարվի ու ես քայլեմ: Ուզում եմ, որ դու մեզ ժպիտներ բերես ու ես անհամբեր կսպասեմ , որ քո ավարտով հայտնվի առաջին ձնծաղիկը: Ես քեզ շատ եմ սիրում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *